Քայլ 5. Կրիյա յոգայի ֆիլմ-ինքնուսույց

Դիտել ֆիլմը(ռուսերեն)


Տանտրա Կրիյա Յոգա

Համառոտ նկարագրություն՝
Կրիյա յոգան դա յոգայի մի տեսակ է, որտեղ օգտագործվում են մարմնի դինամիկ շարժումները (այլ կերպ այն անվանվում է դինամիկ մեդիտացիա)։ Այս յոգան մաքրում է մարմինը, հանգստացնում է մարդու հոգեհուզական աշխարհը և այլն: Այս տեսանյութը հանդիսանում է դինամիկ յոգայով զբաղվելու ինքնուսույց: Ֆիլմի առաջին մասում դուք կծանոթանաք այս յոգայի հիմնարար սկզբունքների հետ։ Թեորետիկ մասում ներկայացված են աֆորիզմներ կրիյա յոգային վերաբերող հնագույն ձեռագրից, ինչպես նաև յոգայի վարժությունները կատարելուն վերաբերող այլ հարցեր։ Ֆիլմի երկրորդ մասում ցուցադրվում և բացատրվում է, թե փաստացի ինչպես են կատարվում վարժությունները, և թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում մարդու մարմնում վարժությունների կատարման ժամանակ։

Տանտրան առավել հզոր և խորհրդավոր ուսմունքներից մեկն է, որը փոխանցվել է մեզ հին աշխարհի իմաստունների ու յոգայի հետևորդների կողմից: Անանդասվամի յոգայի դպրոցի ավանդույթների համաձայն համարվում է, որ Տանտրան միջանկյալ դիրք է գրավում Սեքսուալ յոգայի և Սիրահարվածության յոգայի միջև։ Վերջինս համարվում է յոգայի ամենաբարձրագույն տեսակը։
Տանտրայի ուսմունքը ասում է, որ ճիշտ այնպես, ինչպես մարդը չունի երկու գիտակցություն, այնպես էլ նա չունի երկու էներգիա և ցանկացած էներգիա, որը դրսևորում է մարդը, հանդիսանում է այդ համընդհանուր էներգիայի մասնավոր դեպքը, լինի դա մտավոր էներգիան, մարմնի էներգիան կամ սեքսուալ էներգիան։ Այդ համընդհանուր միացյալ էներգիան անվանվում է Շակտի և հանդիսանում է տիեզերքի իգական սկզբնապատճառը։
Յոգան ասում է, որ միայն այդ էներգիան օգտագործելով, մարդը կարող է հասնել տիեզերական գիտակցության և ինքնաճանաչման: Սակայն, մինչ այդ էներգիան օգտագործելը, այդ էներգիան արթնացնելուց առաջ մարդը պետք նախապատրաստի իր մարմինը, իր միտքը, իր զգացմունքները։ Մարդը պետք է ձերբազատվի բազմաթիվ կարմայական խնդիրներից, մաքրի էներգետիկ ուղիները և զգա օրգանիզմի ներքին կենսական կենտրոնները: Դրա համար, Անանդասվամի ավանդույթի յոգայի դպրոցի աշակերտին հանձնարարվում է կատարել օրգանիզմը մաքրող բազմաթիվ կանոնավոր վարժություններ՝ որոնք այլ կերպ անվանվում են կրիյաներ։
Այս ֆիլմում դուք կծանոթանաք բազմաթիվ վարժությունների (կրիյաների) հետ:
Ֆիլմի առաջին մասում, դուք կծանոթանաք վարժությունները կատարելու համար անհրաժեշտ թեորիայի հետ։ Այդ նպատակով մենք ընտրել ենք Տանտրայի առավել կարևոր ձեռագրերից մեկը, որը կոչվում է <<Տրակտատ Կրիյա յոգայի մասին>>:
Ֆիլմի երկրորդ մասում դուք կտեսնեք, թե փաստացի ինչպես են կատարվում Կրիյա յոգայի վարժությունները։ Ֆիլմի երկրորդ մասի օգնությամբ դուք կարող եք ինքնուրույն զբաղվել յոգայով տանը։ Ժամանակի ընթացքում այս յոգան կօգնի ձեզ հասկանալ, թե ինչպես կառավարել ձեր մարմնի ներքին էներգիան, ներառյալ սեքսուալ էներգիան։ Եթե դուք դեռ ծանոթ չեք յոգայի փիլիսոփայությունը, դուք ուղղակի կարող եք կատարել այս վարժությունները առողջություն, գեղեցկություն ու հանգստություն ձեռք բերելու նպատակով:
Այս ֆիլմում ներկայացված վարժություններին տիրապետելուց հետո, դուք կարող եք կատարել Տանտրայի ավելի բարդ վարժությունները: Պետք է հիշել, որ ցավը, դիսկոմֆորտը, գլխապտույտը անհամատեղելի են այս վարժությունների հետ: Հենց որ առաջանում է ցավ, դիսկոմֆորտ, գլխապտույտ, ապա պետք է անմիջապես դանդաղեցնել վարժությունների կատարման տեմպը կամ ամբողջությամբ դադարեցնել վարժությունների կատարումը: Դուք պետք է նաև հիշեք, որ այս յոգայում ֆիզիկական մարմինը կատարում է երկրորդական դեր:

Տանտրա Կրիյա Յոգա (Տրակտատ Կրիյա յոգայի մասին)
(Թարգմանությունը կատարվել է Անանդասվամի յոգայի ավանդույթների համաձայն)
  1. Իմ ՈՒսուցիչը երջանիկ է և ուրախ: Իմ ՈՒսուցչուհին Չտեսնված Գեղեցկուհի է։ Հարգանքներս նրանց:
  2. Այստեղ շարադրվում է Կրիյա յոգան, որը տվել են մեզ հնագույն ուսուցիչները:
  3. Իմ ուսուցիչների բարեհաճության շնորհիվ, այս տրակտատը շարադրվել է այն յոգերի համար, ովքեր դեռ չեն գտել իրենց Կրիյա յոգայի Ուսուցչին, բայց լի են վճռականությամբ և քաջությամբ իրենց կարման <<այրելու>> համար, կամ նրանց համար, ովքեր արդեն ուսումնասիրել են Կրիյա յոգան, բայց ուզում է իմանալ նրա բազմաթիվ գաղտնիքները։
  4. Կատարիր վարժությունները այնպես, ինչպես որ նկարագրված է այստեղ, որովհետև այս տրակտատում տրվում են բոլոր անհրաժեշտ բացատրությունները: Եթե վարժությունների նկարագրության մեջ ինչ որ բան բացատրված չէ, և դու չգիտես, թե ինչ պետք է անել, ապա, կատարիր ինչպես ցանկանում ես և ինչպես կարող ես։ Հետևաբար, նույն վարժությունը կարելի է կատարել տարբեր ձևերով, բայց ստանալ միևնույն արդյունքը։
  5. Օ աշակերտ, իմացիր, որ այս յոգայի յուրաքանչյուր վարժություն կոչվում է կրիյա: Ուսուցիչների կողմից մեզ տրվել են բազմաթիվ կրիյաներ: Կրիյաները բաժանվում են սկզբնական, հիմնական և ուժային կրիյաների։ Կրիյա նշանակում է իրականացնել, մաքրել, կատարել, անել, ուղղել կատարած սխալը (այսինքն՝ բացասական կարման): Հիշիր, որ կրիյա յոգայում կարևոր է վարժությունների հաջորդականությունը, քանի որ նրանք քանդում և հանգուցալուծում են կարմայի հանգույցները։
  6. Վարժությունները կատարելու ընթացքում ամենակարևորը ներքին ներդաշնակության և հարմոնիայի անընդմեջ և շարունակական զգացումն է։
  7. Այն ամենը, ինչը խանգարում է այդ ներդաշնակությանը, պետք է առանց տատանվելու, ափսոսալու և երկմտելու մի կողմ նետել և անտեսել, լինի դա ուժերի գերլարումը, սխալ մտքերը, կասկածները, ներքին զգացողությունների վրա բավարար չափով չկենտրոնանալը և այլն։
  8. Կատարելով կրիյաները, մոռացիր ֆիզիկական մարմնի մասին, կենտրոնացիր քո նուրբ մարմնի, ապա նրբին մարմնի վրա, իսկ հետո թող նրբին մարմինը և դարձիր փրանայի տիրակալը:
  9. Սովորիր կրիյաները այն հաջորդականությամբ, ինչպես շարադրված է այստեղ։ Ապագայում, դու կարող ես քո պահանջների համաձայն փոխել հաջորդականությունը։ Ճիշտ այնպես, ինչպես տառերը սովորում են այբուբենը կրկնելու միջոցով, այնպես էլ կրիյաները պետք է սովորել վարժությունները սահմանված հերթականությամբ կատարելով: Այլ կերպ այդ հերթականությունները կոչվում են Կրիյա յոգայի շրջաններ (ցիկլեր)։ Հետագայում, երբ արդեն տառերը լիարժեք սովորած եք լինում, դուք կարող եք նրանցից կազմել բառեր։ Ճիշտ այդպես, կրիյաների այբուբենը սովորելուց հետո, դու կարող ես կազմել վարժությունների քո սեփական հերթականությունը։
  10. Կատարիր յուրաքանչյուր կրիյան կամ որոշակի կոնկրետ ժամանակի ընթացքում, օրինակ կրիյա-մանտրան 108 անգամ կրկնելու ընթացքում (ինչը կազմում է մոտ 75 վայրկյան), կամ ֆիքսված թվով անգամներ, օրինակ 27 անգամ, կամ օգտագործիր այդ երկու մեթոդները միաժամանակ։
  11. Գաղտնի պահիր քո կրիյա մանտրան։ Նա հենց ինքը Շակտին է, դրանում կասկած չկա:
  12. Եթե ուզում ես ունենալ առողջ և գեղեցիկ մարմին, ապա կատարիր կրիյա յոգայի վարժությունները առանց հագուստի։ Կատարիր վարժությունները բնակարանի ներսում, կամ դրսում (փողոցում), և մի վախեցիր վատ եղանակից։
  13. Կատարելով կրիյաները, աշխատիր խուսափել ավելորդ խոսակցություններից։ Պահպանիր լռություն: Աշխատիր կատարել վարժությունները այնտեղ, որտեղ ոչ ոք չի խանգարի քեզ և չի շեղի քո ուշադրությունը իր ներկայությամբ:
  14. Եթե հարմար վայր չկա, կարող ես կատարել վարժությունները ցանկացած վայրում, առանց որևէ մեկին ուշադրություն դարձնելու։ Այդպիսով քեզ կենթարկես այդ վայրի ամբողջ էներգիան։
  15. Մի սպասիր կրիյա յոգայով զբաղվելու համար բարենպաստ ժամանակի, այլ սկսիր կատարել վարժությունները անմիջապես, առանց հապաղելու։ Եթե դու չես զբաղվում յոգայով, ապա ժամանակը քո թշնամին է, եթե դու զբաղվում ես յոգայով, ապա ժամանակը քո պաշտպանն է:
  16. Երբ կհասնես հաջողության սովորական կրիյաների մեջ, ապա կարող ես կատարել անցումային (փրանիկ) և այլ կրիյաները։
- Այս զարմանահրաշ հավերժ փոփոխվող աշխարհում ամեն ինչ պտտվում և շարժվում է մի անփոփոխ բարձրագույն ճշմարտության շուրջը: Միայն մոտենալով այդ ճշմարտությանը, դու կարող ես ձեռք բերել երջանկություն և հոգու ու մտքի խաղաղություն։ Եթե դու դադարում ես շարժվել, առանց հասնելու վերջնական ճշմարտությանը, ապա իմացիր, որ շուտով ցավ կամ տառապանք կառաջանա։
- Բայց եղիր իմաստուն, Օ փառապանծ յոգ, և գտիր կյանքի քո սեփական ռիթմը: Հիշիր, որ եթե դանդաղ շարժվես, քո բացասական կարման առաջ կանցնի քեզանից, և դու կսկսես տառապել և ցավ կզգաս: Իսկ եթե շատ արագ շարժվես, ապա դու ինքդ առաջ կանցնես քո բացասական կարմայից, որը <<սարսափահար>> հեռու կփախչի քեզանից։ Երկու տարբերակներն էլ խելամիտ չեն:
- Բայց ուսուցիչները ասում են, որ շատ ավելի լավ է շարժվել արագ և առաջ անցնել բացասական կարմայից, քան շարժվել դանդաղ ու հետ մնալ։
- Հիշիր այս ամենը վարժությունները կատարելու ժամանակ։ Գտիր քո սեփական ռիթմը, և հիշիր, որ այդ ռիթմը ժամանակի ընթացքում փոփոխվելու է: Մի օրը դու կցանկանաս շարժվել արագ և եռանդով, իսկ մի ուրիշ օր էլ հազիվ կուզենաս շարժվել: Միայն ներքին ներդաշնակության զգացումը կհուշի քեզ, թե տվյալ պահին ինչպես պետք է անել վարժությունը:
- Առանց պրակտիկայի անհնար է հասնել որևէ արդյունքի: Միայն վարժությունները կատարելով է հնարավոր հասնել արդյունքի և հասկանալ Կրիյա յոգայի իմաստը։
- Եթե կատարես Կրիյա յոգայի վարժությունները, ապա վաղ թե ուշ կհասկանաս, որ դու, քո մարմինը, քո մտքերը և քո բանականությունը կառավարելի են: Օգտագործիր Կրիյա յոգան քեզ փոխելու համար։
- Կատարիր վարժությունները այնպես, որպեսզի քո մարմինը չխանգարի քեզ, որպեսզի չառաջանա ցավ և դիսկոմֆորտ։ Հենց որ առաջանում է ցավ, դիսկոմֆորտ, թուլություն, սրտխառնոց, ապա անմիջապես դանդաղիր կամ դադարիր կատարել վարժությունը։
- Ցավը և յոգան անհամատեղելի են։ Եթե կա ցավ, ապա չկա յոգա։ Եթե կա յոգա, ապա չկա ցավ։
- Վարժությունները կատարելիս, մարմնի, ողնաշարի տարբեր մասերում կարող է առաջանալ տաքության և ջերմության զգացողություն, որից հետո կարող է առաջանալ մարմնի նուրբ էներգիաները զգալու ընդունակություն: Հետագայում դու հստակորեն կզգաս մարմնի ներքին էներգետիկ ուղիները և կենտրոնները այնպես, ինչպես կարծես թե տեսնում ես դրանք աչքերով։
- Այս յոգայում ամեն ինչ ձեռք է բերվում կոպիտից դեպի նուրբը շարժվելով։ Առաջին, հերթին կլինեն կոպիտ զգացողություններ, ապա ավելի ու ավելի նուրբ զգացողություններ, ապա ամենանուրբ զգացողություններ։
- Իմացիր, որ յուրաքանչյուր կրիյային համապատասխանում է այս կամ այն թրթռումը (վիբրացիան), որոնք ընկալվում են մարդու (յոգի) կողմից որպես ձայնային թրթռում մարմնի այս կամ այն էներգետիկ կենտրոնում: Վարժությունները կատարելիս մարմնի տարբեր հատվածներում առաջացող էներգիայի վիբրացիան դու կարող ես զգալ ձայնային վիբրացիայի տեսքով։
- Եթե վարժվել ես այդ ձայնային վիբրացիաներին, ապա կարող ես վերարտադրելով այդ ձայները, այսինքն մտքում կամ բարձրաձայն արտաբերելով այդ ձայնային վիբրացիաները, ստանալ նույն արդյունքը, ինչպիսին որ առաջանում է վարժությունը կատարելիս։
- Կատարելով վարժությունները, հասիր այն վիճակին, երբ մարմինը քեզ չի խանգարում, երբ դու կատարում ես վարժությունները և ցանկություն է առաջանում շարունակել վարժությունների կատարումը։ Երբ միտքը (բանականությունը) ոչ թե հրամայում է, այլ դիտարկում է (հետևում է), իսկ այդ ժամանակ դու ուսումնասիրում ես (դիտարկում ես) քո միտքը (բանականությունը): Դա օգնում է տարբերել, տարանջատել, և չնույնականացնել ինքդ քեզ բանականության(մտքի) հետ։
- Ինչպիսի մտքեր ու զգացմունքներ էլ առաջանան, մի տարվիր նրանցով, բայց և մի վանիր, միայն դիտարկիր դրանք։
- Ժամանակի ընթացքում մտքերը ավելի ու ավելի կքչանան, և դու ընդհուպ կմոտենաս այն վիճակին, երբ բացակայում են մտքերը: Այդ ժամանակ կդառնաս մտքերի տիրակալը։
- Դուրս հանիր քո Եսը քո մարմիններնից, մտքերից ու զգացմունքներից, ինչպես սուրը պատյանից։ Ոչնչացրու կարման քո յուրաքանչյուր քայլով, ավազի վերածիր և փոշիացրու այն այնպես, ինչպես հացահատիկն են աղում և ալյուրի վերածում:
- Մի մտածիր շնչառության մասին, թող շնչառությունը ինքն իր մասին հոգ տանի: Երբ կհասնես կատարելության Կրիյա յոգայում, ապա կարող ես համատեղել շնչառական վարժությունները (Փրանայամա յոգա) և կրիաները։ Դրանով կհասնես երջանկության:

ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿՐԻՅԱՆԵՐ

Օ, փառապանծ յոգ, հիմա լսիր սկզբնական կրիյաների մասին։

1. Պառկիր որովայնի վրա, ձեռքերի ափերը դիր գետնին, ուսերի մոտ: Ձեռքերի օգնությամբ բարձրացրու և իջեցրու քո ուղիղ մարմինը, պահելով շնչառությունը այնքան երկար, որքան հաճելի է։ Այսպիսով, կկենտրոնանաս ներքին զգացողությունների վրա։

1

2

















2. Ձեռքերը մեկնիր առաջ, կքանստիր և նորից ուղիղ կանգնիր: Կատարիր այդ վարժությունը բազմաթիվ անգամներ: Կքանստելով, թույլ տուր էներգիային շարժվել ողնաշարի երկայնքով։

3 3
3. Կռացիր առաջ, ձեռքերը մոտեցրու կամ հպիր գետնին։ Կատարիր այս վարժությունը բազմաթիվ անգամներ: Թույլ տուր, որպեսզի էներգիան մեջքով շարժվի դեպի գլուխը և ձեռքերը:
64 5
4. Կանգնիր ուղիղ, հեռացրու ոտքերը իրարից ուսերի լայնությամբ, մեկնիր ձեռքերը դեպի կողք և պահիր գետնին զուգահեռ: Ապա թեքիր իրանը (կռացիր) առաջ և պտտվիր ձախ և աջ բազմաթիվ անգամներ: Այդպես, մաքրիր էներգիայի ճանապարհը։

7 8

ԿՐԻՅԱ ՅՈԳԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ(ՑԻԿԼ)


Օ տգիտությանը հաղթող, հիմա ես կբացատրեմ, թե ինչպես պետք է կատարել որոշ հիմնական կրիյաներ:


1. Նստիր գետնին, մեջքի հետևում բռնիր մի ձեռքի դաստակը մյուս ձեռքի ափով, կռացիր առաջ գլխով հպվելով գետնին, ապա ուղղվիր: Արա այդպես բազմաթիվ անգամներ: Այդպիսով կվերացնես բոլոր խնդիրները, կենտրոնական էներգետիկ ուղին կսկսի մաքրվել։

9 10

2. Նստիր գետնին, առջևում բռնիր մի ձեռքի ափը մյուսով: Պտտվիր մեկ աջ, մեկ ձախ բազմաթիվ անգամներ: Այսպիսով, կհասնես մի վիճակի, երբ շնչառությունը բացակայում է։ Կհասկանաս նույնականացման օրենքը:

11 12

3. Նստիր գետնին, կռացիր առաջ, ինչպես ծանր հոգսերի բեռի տակ, ապա ուղղվիր այնպես, կարծես թե ազատվում ես բոլոր հոգսերից և ձգտում ես վերև։

13 14

4. Նստիր գետնին, նրբորեն թեքվիր դեպի ձախ, ապա աջ։ Կարող ես օգնել քեզ ձեռքերով: Թեքվելիս գլուխը պտտիր հակառակ կողմ։ Այսպիսով գեղեցկություն ձեռք կբերես։
15 16
5. Նստիր գետնին, թեքիր գլուխը առաջ, ապա հետ: Կատարիր այդ վարժությունը բազմաթիվ անգամներ: Անցկացրու էներգիան մեջքի վերին հատվածով և պարանոցով:
17 18
6. Նստիր գետնին, ուղղիր ոտքերը առաջ, թեքվիր առաջ և ձեռքերի ափերով բռնիր ոտքերը կամ ոտնաթաթերը։ Իջեցրու և բարձրացրու գլուխը և իրանը, պարբերաբար ոտքերին ու ծնկներին մոտենալով և հեռանալով։ Կրկնիր բազմաթիվ անգամներ: Անցկացրու մեջքով բոլոր խոչընդոտները ոչնչացնող էներգիան:
19 20
7. Նստիր գետնին, ուղղիր ոտքերը առաջ, թեքվիր առաջ և ձեռքերի ափերով բռնիր ոտքերը կամ ոտնաթաթերը։ Պտտվիր (գլորվիր) աջ և ձախ մի ուղղված ոտքից դեպի մյուսը բազմաթիվ անգամներ: Ձգիր ոտքերի մկանները, ազատիր էներգիան ոտքերում։

21 22

8. Նստիր գետնին, թափահարիր մարմինը բոլոր ուղղություններով, ինչպես քարը դատարկ կուժի մեջ։ Այս վարժության միջոցով ուղղիր էներգիան դեպի կենտրոնական խողովակ, ինչպես ճկուն պարանը խողովակի մեջ:

23 24

9. Պառկիր մեջքին այնպես, որպեսզի ոտքերը ծնկներում ծալված և ոտնաթաթերը գետնին դրված լինեն։ Բարձրացրու կոնքը և իրանը հատակից, ապա նորից իջեցրու։ Ստիպիր նրան՝ էներգիային, արթնանալ և լցրու նրան մի անոթից մյուսը, ինչպես թանկարժեք ըմպելիքը։

25 26

10. Պառկիր մեջքին այնպես, որպեսզի ոտքերը ծնկներում լրիվ ծալված լինեն, սրունքները հպված լինեն գետնին, իսկ կոնքը գտնվի ոտնաթաթերի արանքում։ Բարձրացրու կոնքը և իրանը հատակից, ապա նորից իջեցրու։ Արա այդպես բազմաթիվ անգամներ: Շարժումներով արթնացրու էներգիան:
27 2829
11. Հենվիր ձեռքերի ափերի և ծնկների վրա (ծնկաչոք դիրք ընդունիր), կորացրու մեջքը վերև, ապա ներքև։ Կրկնիր բազմաթիվ անգամներ, զգա ողնաշարի շրջանում առաջացող ջերմությունը։
30 31
12. Հենվիր ձեռքերի ափերի և ծնկների վրա (ծնկաչոք դիրք ընդունիր), բարձրացրու ոտքը վերև, դեպի թիկունքը, այնպես, ինչպես կարիճն է խայթում, ապա վերադարձրու ոտքը ելման դիրք։ Կրկնիր բազմաթիվ անգամներ:
3233
13. Կրկնիր այս վարժությունը մյուս ոտքով:
34 35
14. Հենվիր ծնկների վրա, գլուխը դիր գետնին։ Կորացրու ողնաշարը ներքև։ Ստիպիր նրան՝ էներգիային հոսել, ինչպես ջուրը թեք խողովակի մեջ։
36
15. Նստիր ծալված ծնկների վրա, մեջքի հետևում բռնիր մի ձեռքի դաստակը մյուս ձեռքի ափով: Գլուխը (ճակատը) դիր գետնին: Միտքը (բանականությունը) անջատիր արտաքին աշխարհից: Ազատվիր, դուրս հանիր, առանձնացրու քո Շակտին (էներգիան) արտաքին աշխարհից:
37
16. Դիր գլուխը գետնին, ձեռքերով գրկիր գլուխը, ծալիր և ուղղիր ծնկները։ Ոտնաթաթերը կարող ես կտրել գետնից: Կրկնիր այս վարժությունը բազմաթիվ անգամներ, դա կդարձնի քեզ բանականության (մտքերի) տիրակալը։
38 39
17. Նստիր գետնին ոտնաթաթերի արանքում, ուղղիր մեջքը, պարանոցը, գլուխը։ Բարձրացրու և իջեցրու իրանը բազմաթիվ անգամներ: Այսպիսով, խոչընդոտները և տառապանքները վերացնող էներգիային ուղղիր դեպի կենտրոնական էներգետիկ ուղի:
40 41

ԿՐԻՅԱ ՅՈԳԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ(ՑԻԿԼ)


Հիմա ես կնկարագրեմ, թե ինչպես պետք է կատարել կրիյա յոգայի երկրորդ շրջանի(ցիկլի) վարժությունները:


1. Նստիր գետնին, ծալիր ոտքերը ծնկան հոդերում, մոտեցրու ոտնաթաթերը միմյանց և բռնիր նրանք ձեռքերի ափերով: Ճոճվիր ետ և առաջ բազմաթիվ անգամներ: Այդպիսով կվերացնես ոտքերում եղած խոչընդոտները, և թաքնված ուժեր կբացահայտես քո մեջ։

42 4344

2. Նստիր գետնին, ծալիր ձեռքերը արմնկային հոդերում այնպես, որպեսզի ձեռքերի մատները հպվեն ուսերին։ Արմունկներով կատարիր շրջանաձև շարժումներ առաջ, թռչելու փորձ անող թռչնի նման։ Դրանով սրտային կենտրոնում կարթնացես Նրան՝ Իմաստության աստվածուհուն:

4546

3. Նստիր գետնին, փորձիր նայել առջևում գտնվող մեկ կետի, գլխով շրջանաձև շարժումներ արա, թեքելով գլուխը դեպի առաջ, կողմ, այնուհետև հետ: Սա տեսողական կրիյա է (դրիշտի կրիյա), որը բուժում է աչքերի հիվանդությունները և ավելի է հստակեցնում տեսողությունը:

47 48

4. Նստիր գետնին, ծալիր ձեռքերը արմնկային հոդերում այնպես, որպեսզի ձեռքերի մատները հպվեն ուսերին։ Արմունկներով կատարիր շրջանաձև շարժումներ դեպի հետ։

49 50

5. Նստիր գետնին, փորձիր նայել առջևում գտնվող մեկ կետի, շրջանաձև պտտիր գլուխը նախավերջին վարժությունում գլխի շարժման ուղղությանը հակառակ ուղղությամբ։ Սա տեսողական կրիյա է։

51 52

6. Կանգնիր ուղիղ, մեջքի հետևում բռնիր մի ձեռքը մյուս ձեռքով: Թեքվիր մարմնով առաջ, որպեսզի ոտքերը ծնկան հոդերում ուղիղ լինեն, իսկ արմնկային հոդերում ուղղված ձեռքերը մեջքի հետևում բարձրացրու որքան հնարավոր է վերև։ Կրկնիր այս վարժությունը բազմաթիվ անգամներ: Ինչպես կայծակի հարվածը, կենսական էներգիան կանցնի քո ոտքերի, իրանի և ձեռքերի միջով, վերացնելով իր ճանապարհին հանդիպող բոլոր խոչընդոտները։

53 54

7. Կանգնիր գետնին, ոտքերը ծնկան հոդերում կարող են լինել ուղիղ կամ ծալված: Հաջորդաբար գլխի կողքով բարձրացրու և պահիր գլխավերևում մեկ մի, մեկ մյուս ձեռքը։ Դրանով կմաքրես մարմնի ձախ և աջ էներգետիկ ուղիները։

55 56

8. Նստիր գետնին, ծալիր ձեռքերը արմնկային հոդերում այնպես, որպեսզի ձեռքերի մատները հպվեն ուսերին։ Արմունկերով հաջորդաբար կատարիր շրջանաձև շարժումներ դեպի առաջ, նման լողացող կրիյային։

57 58

9. Նստիր գետնին, փորձիր նայել առջևում գտնվող մեկ կետի, շարժիր գլուխը մեկ աջ, մեկ ձախ։ Սա տեսողական կրիյա է։

59 60

10. Նստիր գետնին, ծալիր ձեռքերը արմնկային հոդերում այնպես, որպեսզի ձեռքերի մատները հպվեն ուսերին։ Արմունկներով հաջորդաբար կատարիր շրջանաձև շարժումներ դեպի հետ։ Այսպիսով կարթնացնես Նրան (Շակտիին), կրծքային կենտրոնում։

62 63

11. Կանգնիր ուղիղ, մեջքի հետևում բռնիր մեկ ձեռքը մյուս ձեռքի ափով, այնպես որ ձեռքերը արմնկային հոդերում ուղղված լինեն: Զգուշորեն պտտիր մարմինը մեկ դեպի ձախ, մեկ դեպի աջ։ Դեմքով նայիր այն ուղղությամբ, ուր պտտվում է մարմինը: Արա այդպես բազմաթիվ անգամներ, բայց չափից ավելի ջանքեր մի գործադրիր։ Այսպիսով կզգաս ձախ և աջ էներգետիկ ուղիները։

62 63

12. Կանգնիր ուղիղ, ապա սկսիր ցատկել մեկ կամ երկու ոտքերի վրա։ Հնարավորինս թուլացրու ամբողջ մարմինը: Դրանով կհասնես տոկունության, կթուլացնես մարմնի էներգետիկ ուղիներում առկա լարվածությունը, կենսական էներգիան կսկսի հոսել ամբողջ մարմնով։

64 65

13. Պառկիր մեջքին, ձեռքերի ափերով բռնիր գլուխը, ձեռքերի և որովայնի մկանների օգնությամբ բարձրացրու գլուխը և կրծքավանդակը, ապա նորից իջեցրու: Կրկնիր բազմաթիվ անգամներ։ Այդպիսով կվերացնես պարանոցում և մեջքի վերին հատվածում գտնվող բոլոր խոչընդոտները, և Նա՝ Շակտին, կհասնի ծոծրակին, հարստացնելով բանականությունը էներգիայով։

66 67

14. Պառկիր որովայնի վրա, մարմնի վերին հատվածով հենվիր արմունկներում ծալված ձեռքերին: Ծալիր և նորից ուղղիր ոտքերը ծնկներում: Եթե կարող ես, հարվածիր կրունկներով ազդրերին կամ կոնքին։ Կրկնիր բազմաթիվ անգամներ, արթնացրու Նրան՝ Շակտիին մարմնի ներսում:

6869

15. Կանգնիր ուղիղ, ձեռքերը բարձրացրու վերև: Շրջանաձև պտտիր կոնքը։ Գտիր Նրա՝ Շակտիի տեղը, ում շուրջը պտտվում է ամեն ինչ այս աշխարհում:

70 71

16. Կանգնիր ուղիղ, ձեռքերը բարձրացրու վերև: Շրջանաձև պտտիր կոնքը հակառակ ուղղությամբ: Ավարտիր ինքնաճանաչման պրոցեսը:

ՈւԺԱՅԻՆ ԿՐԻՅԱՆԵՐ


Հիմա լսիր ուժային կրիյաների մասին:


1. Կքանստիր, գրկիր ծնկները ձեռքերով։ Զգուշորեն գլորվիր հետ և գետնի վրա սահուն կերպով ողնաշարի երկայնքով ճոճվիր պոչուկից դեպի պարանոցը և հակառակը։ Կրկնիր բազմաթիվ անգամներ: Ալիքի նման ուղղիր Նրան՝ Շակտիին, պոչուկից, մեջքով դեպի պարանոցը և գլուխը։

72 73

2. Պառկիր որովայնի վրա, դիր ձեռքերի ափերը ուսերի տակ։ Ձեռքերի օգնությամբ բարձրացրու գլուխը, պարանոցը, մեջքը, գոտկատեղը։ Կրկնիր բազմաթիվ անգամներ: Ստիպիր Նրան՝ Շակտիիին, ողնաշարով բարձրանալ վերև։

80

3. Պառկիր որովայնի վրա, ծալիր ծնկները, ձեռքերի ափերով բռնիր ոտնաթաթերը կամ սրունքները։ Ձեռքերի օգնությամբ և ոտքերը ծնկան հոդերում բացելով, ճոճվիր առաջ և հետ բազմաթիվ անգամներ: Այդպիսով կուժեղացնես Շակտիի կրակը պորտի շրջանում և կմաքրես այդ շրջանը:

111 333

4. Պառկիր որովայնի վրա, ձեռքերի ափերով բռնիր ոտնաթաթերը կամ սրունքները։ Ճոճվիր աջ և ձախ բազմաթիվ անգամներ։ Այդպիսով կվերացնես Նրա՝ Շակտիի ճանապարհին հանդիպող խոչընդոտները և կդառնաս նրա տիրակալը։

8181

5. Պառկիր որովայնի վրա, դիր ձեռքերի ափերը ազդրերի տակ կամ նրանց արանքում: Հենվելով ձեռքերի վրա բարձրացրու և իջեցրու ոտքերը բազմաթիվ անգամներ։ Անցկացրու Նրան՝ Շակտիին ոտքերի և սրտի միջով։

76 75

6. Հենվիր գետնին ձեռքերի ափերով և ոտնաթաթերով։ Բարձրացրու կոնքը վերև այնպես, որպեսզի ձեռքերը և ոտքերը ուղիղ լինեն, իսկ գլուխը գտնվի ձեռքերի միջև: Ապա շարժվիր հակառակ ուղղությամբ, մոտեցրու կոնքը գետնին, այնպես, որ ծնկան հոդերում ուղղված ոտքերը լինեն գետնին զուգահեռ, իսկ մեջքը, պարանոցը, գլուխը կորանան դեպի հետ։ Կրկնիր բազմաթիվ անգամներ։ Սրանով կարթնացնես ձեռքերում և ոտքերում քնած (լճացած) էներգիան և կուղղես Նրան՝ Շակտիին դեպի ողնաշար։

8281

7. Պառկիր որովայնի վրա, մեջքի հետևում բռնիր մի ձեռքի ափը մյուս ձեռքի ափով, ձեռքերը ուղղելով կորացիր հետ, բարձրացրու գլուխը և կրծքավանդակը, այնուհետև իջեցրու: Կրկնիր բազմաթիվ անգամներ: Անցկացրու նրան՝ Շակտիին սրտային կենտրոնի և պարանոցի միջով:

444 555

8. Պառկիր որովայնի վրա, ձեռքերի ափերով բռնիր ոտնաթաթերը կամ սրունքները։ Փորձիր ուղղել ոտքերը և մեջքը կորացրու դեպի հետ, հետո վերադարձիր ելման դիրք։ Կրկնիր բազմաթիվ անգամներ։ Այդպես կհաղթահարես բոլոր խոչընդոտները, դուրս կհանես էներգիան ձեռքերից և ոտքերից, և կուղղես նրան՝ Շակտիին դեպի պորտի հետևում գտնվող կենտրոն։

5555 222

9. Պառկիր մեջքի վրա, ձեռքերը ուղղիր գետնին զուգահեռ մարմնի երկայնքով կամ գլխավերևում։ Բարձրացրու ուղիղ կամ ծալված ոտքերը և այնուհետև ոտնաթաթերը մոտեցրու գետնին գլխի վերևում։ Հետո վերադարձիր ելման դիրք։ Կրկնիր բազմաթիվ անգամներ: Այդպես կուղղորդես նրան՝ Շակտիին պորտից, պարանոցով, դեպի գլխի գագաթային հատվածը:

8384

10. Նստիր ծնկներում ծալված ոտքերի վրա, մեջքի հետևում բռնիր մի ձեռքի դաստակը մյուս ձեռքի ափով, կռացիր առաջ և գլուխը դիր գետնին: Ապա կանգնիր ծնկների վրա, կորացրու ողնաշարը հետ և դեմքով նայիր վերև։ Ձեռքերը մեջքի հետևում ուղիղ պահիր։ Ապա վերադարձիր ելման դիրք։ Կրկնիր բազմաթիվ անգամներ: Այդպիսով կուղղես կենսական էներգիան սրտից, կոկորդի միջոցով դեպի գլխի գագաթային հատված։

8685

Բոլոր վարժությունները կատարելուց հետո պետք է պառկել մեջքի կամ որովայնի վրա հանգստանալու համար։ Թող մտքերը գան ու գնան, դու կարող ես տեղափոխվել այնտեղ, որտեղ ցանկանում ես:

87

Կրիյաների հերթականությունը

.

Last modified: Saturday, 6 May 2017, 7:30 PM