Քայլ 4. Խաթխաաթհա) յոգայի ֆիլմ-ինքնուսույց


Դիտել ֆիլմը(ռուսերեն)

Այս ֆիլմը նկարահանվել է խաթխա յոգային վերաբերվող եզակի հին ձեռագրի հիման վրա: Տրակտատը կազմված է ինչպես զրույց Ադյա անունով աշակերտի և Շակտի անունով նրա սիրելի ուսուցչուհու (հայտնի ինչպես Չտեսնված Գեղեցկուհի) միջև: Ադյան յոգայի մասին հարցեր է տալիս, իսկ նա պատասխանում է: Այդ իսկ պատճառով երկխոսության մեծ մասը պատկանում է Շակտիին: Ֆիլմի առաջին մասում դուք կծանոթանաք խաթխա յոգայի թեորիայի և հիմնական սկզբունքների հետ: Երկրորդ մասում պատկերավոր կտեսնեք, թե ինչպես են կատարվում խաթխա յոգայի հիմնական վարժությունները: Այդ ստատիկ վարժությունները կոչվում են ասանաներ: Ըստ յոգայի հնագույն տրակտատների, եթե մարդը կանոնավոր կերպով կատարում է ասանաները, ապա ժամանակի ընթացքում նա ազատվում է իր ամբողջ բացասական կարմայից և ձեռք է բերում դրական կարմա: Մենք ձեզ խորհուրդ ենք տալիս տիրապետել մեր ֆիլմում ներկայացված ինչքան հնարավոր է շատ վարժությունների, իսկ հետո ձեր ամենօրյա պարապմունքների համար կազմել յոթ վարժություններից կազմված կոմպլեքս: Վարժությունների կոմպլեքսը ցանկալի է փոխել ոչ հաճախ, քան շաբաթը մեկ անգամ: Այդպիսով մի քանի ամսում դուք կծանոթանաք մեր ֆիլմում ցուցադրված բոլոր վարժություններին: Եթե դուք նոր եք սկսում զբաղվել խաթխա յոգայով, պարապունքների տևողությունը կարող է կազմել քառասուն րոպեից մինչև մեկ ժամ, կախված ձեր հնարավորություններից: Մենք հաջողություն ենք մաղթում ձեզ խաթխա յոգայի ուսումնասիրման և ինքնաճանաչման ճանապարհին:

Խաթխա յոգայի մասին (մաս առաջին)

Ադյան հարցրեց իր Շակտիին.

- Ինչպե՞ս է առաջացել մարմնի ու շնչառության մասին այդ գիտությունը:

Նա պատասխանեց.

- Ի սկզբանե Շիվան (կյանքի ու մահվան տիրակալը) բոլոր կենդանի էակների բարօրության համար մարդկանց տվել է խաթխա յոգայի մասին ուսմունքը: Նա անձամբ կատարյալ տիրապետում է այդ գիտությանը և բազմաթիվ բարձունքների է հասել խաթխա յոգայում:

Ադյան հարցրեց.

- Պատմիր ինձ այդ ուսմունքի մասին և որտեղի՞ց է այն քեզ հայտնի:

Շակտին պատասխանեց.

- Ինձ այն ուսուցանել է հենց ինքը՝ Շիվան:

Եվ այստեղ շարադրվում է խաթխա յոգայի ուսմունքը:

Նա ասաց.

- Այնքան, որքան տարբեր տեսակի կենդանի էակներ գոյություն ունեն երկրի վրա, այդքան ասանաներ գոյություն ունեն խաթխա յոգայում: Մարդը, նախքան մարդու մարմնին հասնելը, ապրում է բազմաթիվ կյանքեր կենդանիների մարմիններում: Էվոլյուցիայի ընթացքում նա ապրում է միլիոնավոր կյանքեր կենդանիների մարմիններում, նախքան կարժանանա մարդու մարմնում ծնվելու երջանկությանը: Ապրելով այս կամ այն կենդանու մարմնում, հոգին կատարում կամ չի կատարում տվյալ կենդանու պատվիրանները, և այն` ինչը չի կատարել հոգին կենդանու մարմնում, փոխանցվում է մարդու մարմին որպես կարմա: Եվ եթե լինելով սողունի մարմնում, հոգին կատարյալ տիրապետել է սողունի մարմնին և դրանում հասել է հաջողության, ապա մարդու մարմնում հոգին ունենում է սողունի մարմնին բնորոշ բոլոր դրական հատկանիշները: Իսկ եթե գտնվելով սողունի մարմնում, հոգին չի կատարել այդ մարմնի բոլոր պատվիրանները, ապա անկատարությունները փոխանցվում են մարդու մարմնին: Այդ պատճառով մարդ կարող է տառապել ճկունության բացակայությամբ, այս կամ այն հիվանդությամբ, կամ էլ այս կամ այն որակների բացակայությամբ, որը նա պետք է ձեռք բերեր կենդանու մարմնում: Այդ իսկ պատճառով մարդկային մարմնում ի հայտ են գալիս կենդանիների մարմիններում ապրած ժամանակներից մնացած թերություններ և անկատարություններ: Շիվան իր բարեգթությամբ ցույց տվեց մի մեթոդ, որի օգնությամբ հնարավոր է մեկ մարդկային կյանքի ընթացքում ուղղել կենդանիների մարմիններում միլիոնավոր կյանքերի ընթացքում կուտակված շատ թերություններ և անկատարություններ: Այդ մեթոդը կոչվում է ասանաներ: Կատարելով ասանաները մարդը վերացնում է հիվանդությունների սաղմերը, աղտոտվածությունները և այլ բացասական հետքեր, որոնք ժամանակի ընթացքում կուտակվել են մարմիններում: Կատարելով ասանաները մարդը սկզբում չեզոքացնում է բացասական միտումները: Այսինքն, քանի դեռ մարդը զբաղվում է խաթխա յոգայով, հիվանդությունները անցնում են լավացման փուլ, բայց հենց դադարում է խաթխա յոգայի վարժություններ կատարելը, հիվանդությունները վերադառնում են: Խաթխա յոգայի հաջորդ փուլում մարդը ամբողջովին վերափոխում է իր օրգանիզմը: Մարմինը դառնում է կատարյալ: Եվ նույնիսկ, եթե հետագայում մարդը յոգայով զբաղվում է ոչ պարբերաբար, օրգանիզմը հետ չի վերադառնում նախկին վիճակին, նման այն հանգամանքին, ինչպես ծանր քարը լեռան լանջով գլորելիս, մինչ լեռան գագաթին հասնելը կարող է գլորվել հետ, բայց գագաթին հասնելուն պես քարը ինքն է գլորվում անհրաժեշտ ուղղությամբ: Անցումը անվանվում է սիդխի ասանայում, կամ կատարելիություն ասանաները կատարելու ժամանակ: Ասանաներում կատարելության հասնելուց հետո, ասանաներից առաջացած դրական հատկանիշները միշտ մնում են ձեր հետ, անկախ նրանից շարունակում եք դուք զբաղվել խաթխա յոգայով, թե` ոչ:

Նա ասաց.

- Գոյություն ունի ֆիզիկական, նրբին և ամենանրբին մարմինների փոխադարձ կապի (փոխկապվածության) օրենք: Ազդելով ֆիզիկական մարմնի վրա, դուք ազդում եք նուրբ մարմնի վրա: Ազդելով նուրբ մարմնի վրա, դուք ազդում եք ֆիզիկական մարմնի վրա: Փրանան հանդիսանում է այդ մարմինները իրար կապող գործոն:

Ադյան հարցրեց.

- Ինչպե՞ս է պետք զբաղվել խաթխա յոգայով:

Շակտին պատասխանեց.

- Շիվան մեզ տվեց խաթխա յոգայի ուսմունքը, և նա ով կատարում է խաթխա յոգայի վարժությունները, ձեռք է բերում ամենագիտություն: Նա տվել է այս ուսմունքը բոլոր նրանց, ովքեր հոգնել են Տիեզերքի բնույթի և էության մասին անվերջ վիճաբանություններից:

Շիվան ասել է.

- Դու կարող ես չիմանալ, թե ինչ է յոգան և չտիրապետել ոչ մի գիտելիքների: Բայց եթե դու կատարես խաթխա յոգայի վարժությունները, դու կդառնաս ամենագետ (ներառյալ յոգայի մասին գիտելիքները):

Հաջողության հասնելու համար, դու պետք է կատարես վարժությունները ամեն օր՝ ուշադիր, աչալուրջ և հետևողականորեն: Միայն այդպես կարելի է հասնել արդյունքի խաթխա յոգայում: Դատարկ խոսակցությունները, դատարկաբանությունները այստեղ անօգուտ են: Կատարելով ասանաները, դու ոչ միայն մաքրում ես մարմինը ու վերակառուցում ես այն, այլ նաև հասկանում ես մարդու մարմնի և տիեզերքի ներդաշնակության կամ փոխկապվածության օրենքը, որն ասում է.

Խաթխա յոգի համար ամբողջ Տիեզերքը իր մարմինն է, իսկ իր մարմինը հանդիսանում է Տիեզերքի մարմինը: Փոխելով քո մարմինը, դու փոխում ես Տիեզերքը, իսկ կատարելով փոփոխություններ Տիեզերքում, դու փոխում ես քո մարմինը, չկա տարբերություն ­ մարմնի ներսում, թե դրսում:

Բոլոր կենդանի էակների անհամար տեսակներից, որոնցով անցել է հոգին, Շիվան ընտրել է 64 հազար էակների կամ 64 հազար ասանաներ: Դրանցից մեր դարաշրջանում արդիական են 85-ը: Այդ 85-ից առավել կարևոր են 35-ը: Այդ 35-ից առավել կարևոր են 3-ը: Այդ 3-ից կարևորագույնը 1-ն է` սիդխասանան: Սկսիր ուսումնասիրել խաթխա յոգան պարզից դեպի ավելի բարդը: Տիրապետիր մի վարժությանը, այնուհետև մյուսին և այդպես շարունակ ստեղծիր վարժությունների խումբ: Այնուհետև ստեղծիր երկրորդ խումբը, երրորդը և այդպես շարունակ, այնպես որ բոլոր 85 վարժություններն էլ մտնեն այս կամ այն խմբի մեջ:

Կատարիր խաթխա յոգայի վարժությունները ամեն օր: Ցանկալի է նույն տեղում, նույն ժամին: Եթե չես կարողանում կատարել խմբի բոլոր վարժությունները, ապա կատարիր նրանք, որոնք կարողանում ես: Եթե չես կարող կատարել վարժությունները այն տևողությամբ, ինչ տևողությամբ որ սովորաբար կատարում ես, ապա կատարիր այն տևողությամբ, որքան կարող ես: Եթե դրա հնարավորությունն էլ չկա, ապա գոնե մտածիր այն մասին, որ պետք է վարժություններ կատարեիր: Եթե նույնիսկ մոռացել ես այդ մասին մտածել, ապա արա այդ հաջորդ օրը:

Ադյան հարցրեց.

- Ինչի՞ց զգուշանալ խաթխա յոգան ուսումնասիրելու ժամանակ, որպեսզի վարժությունները կատարելիս սխալներ թույլ չտանք:

Շակտին պատասխանեց.

- Վախեցիր ծուլությունից, խուսափիր մտքի մոլորությունից: Խաթխա յոգայի սկզբունքները հետևյալն են.

Առաջին սկզբունքը կատարելության սկզբունքը է:

Երկրորդ սկզբունքը էներգիայի սկզբունքն է:

Կատարելության սկզբունքը հետևյալն է. ''Ինչպես էլ կատարես խաթխա յոգայի վարժությունները, ինչպես էլ որ քո մոտ ստացվի, դու կատարում ես վարժությունները կատարյալ, նույնիսկ եթե արտաքուստ նրանք այնքան էլ նման չեն նրան, ինչպես հանձնարարված էր կատարել'' : Այն փաստը, որ դու կատարում ես խաթխա յոգայի վարժություններ, դարձնում է վարժությունները կատարյալ և մոտեցումից մոտեցում քեզ կհաջողվի կատարել ավելի ու ավելի լավ: Այդ պատճառով դա միջանկյալ կատարելություն է: Ժամանակի ընթացքում դու կհասնես անփոփոխ վերջնական կատարելության:

Այդ պատճառով, <<վարժությունը սխալ կատարել>> արտահայտությունն անիմաստ է: Ամենակարևորը յոգայով կանոնավոր և երկարատև զբաղվելն է, և վստահ լինելը, որ ներկա պահին, ներկա իրավիճակում, մեր անձնական տիեզերքում մենք կատարում ենք ասանաները կատարելապես։ Էներգիայի սկզբունքը ասում է, որ երբ մենք կատարում ենք այս կամ այն ասանան, էներգիան ինքնին ձևափոխում է մարմինը այնպես, ինչպես որ փոքր գնդիկը ձագարաձև ամանի մեջ միշտ գլորվում է դեպի ձագարի ավելի նեղ հատվածը։ Վարժությունների կատարման ճշգրտության համար անհանգստանալու կարիք չկա: Գլխավորը ասանաները մոտավորապես վերարտադրելն է, կատարելով նրանք անկեղծորեն, շարունակաբար, պարբերաբար: Ինքդ քո մեջ արթնացրու էներգիան և էներգիան կանի իր գործը։

Ադյան հարցրեց

- Ո՞րն է խաթխա յոգայում հաջողության հասնելու գաղտնիքը։

Շակտին պատասխանեց։

- Դա ամեն օր յոգայով զբաղվելու սովորությունն է։ Սովորությունը դա վարքագծի և մտքերի իներտությունն է։ Վատ ազդեցություն են ունենում բացասական սովորությունները, չկա ավելի վատ թշնամի։ Բայց Շիվան իր ողորմածությամբ տվեց մարդկանց այնպիսի ասանաներ, որոնք տալիս են կյանքի ամենալավ բարիքները, եթե դրանց կատարելը սովորություն է դառնում։ Ծուլությունը, գիտակցության մթագնումը, անվստահությունը, անհանգստությունը, ինտելեկտի թուլությունը, նյարդային գերլարվածությունը, հոգեհուզական անկայուն վիճակը, վատ մարսողությունը, դեմքի անառողջ գույնը, ծանր հիվանդություններըմռայլ» կարման և շատ այլ խնդիրներ հաղթահարվում են խաթխա յոգայով զբաղվելու սովորությամբ: Եթե ​​դուք զգում եք, որ առանց յոգայով զբաղվելու չեք կարող ապրել և ոչ մի օր, ապա դա նշանակում է, որ դուք շարժվում եք ճիշտ ուղղությամբ։ Դա նշան է ճանապարհի վրա:

Ադյան հարցրեց.

- Կան արդյոք հաջողության այլ նշաններ այդ ճանապարհին։

Նա պատասխանեց.

- Խաթխա յոգայում հաջողության հասնելու այլ նշաններից են լավ ինքնազգացողությունը, մտքերի կայունությունը, գեղեցիկ մարմինը, դեմքի դուրեկան գույնը, ուժեղ մարսողությունը, անշարժ մնալու կարողությունը, որևէ բանի վրա ուշադրությունը կենտրոնացնելու կարողությունը, քաոտիկ մտքերի բացակայությունը, գերունակությունների առաջին դրսևորումները, երջանկության և ուրախության զգացումը, խորհրդավոր երազները, ակնհայտ գրավչությունը և այլն:

Ադյան հարցրեց.

- Ինչպիսի խոչընդոտներ են լինում խաթխա յոգայում և ինչպես ազատվել նրանցից:

Շակտին պատասխանեց.

- Խոչնդոտ կարող են հանդիսանալ՝ պարապմունքների ժամանակ կողմնակի ձայները, ինչպիսիք են դատարկ խոսակցությունները, վեճերը, սենյակում (որտեղ դուք կատարում եք վարժությունները) այլ մարդկանց առկայությունը, երբ պարապմունքների ընթացքում խոսում են կամ հարցեր են տալիս, առողջ, որակյալ և թարմ սննդի պակասը, օդի աղտոտվածությունը, անվերջ բանավեճերը, տգետներին և հիմարներին քո տեսակետները ապացուցելու և նրանց համոզելու փորձերը, պարապ մարդկանց հետաքրքրասիրությունը բավարարելու փորձերը, վարժությունները միևնույն տեղում և միևնույն ժամին չանելը, չափազանց շատ աշխատելը կամ չափազանց շատ անգործությունը, կենսական էներգիայի վատնումը տարբեր տեսակի գործերի վրա, մարմնի մասին չհոգալը, թույլ չտալով նրան հանգստանալ և վերականգնվել, սեքսի միջոցով կենսական էներգիայի չափից ավելի վատնումը, ինքն իր ուժերի նկատմամբ հավատի բացակայությունը, յոգայի ուսմունքի վերաբերյալ կասկածների առկայությունը։

Ադյան հարցրեց.

Ինչպիսի՞ն են լինում խաթխա յոգայով զբաղվելու հետևանքները և կան արդյոք բացասական հետևանքներ: Եթե կան, ապա ինչպե՞ս դրանք չեզոքացնել:

Նա պատասխանեց.

-Ինչպիսի վարժություն էլ դու կատարես, ներքին զգացողությունն ու ողջախոհությունը պետք է լինեն քո գլխավոր խորհրդականները: Եթե նրանք ասում են, որ լարվածությունը պետք է թուլացնել՝ թուլացրու, եթե պետք է ավելացնել՝ ավելացրու: Հիշիր էներգիայի սկզբունքը: Էներգիան քեզ կհուշի թե ինչպես կատարել վարժությունները: Նա կձևափոխի քո մարմինը, նա զգացնել կտա ինչ պետք է անել, և ինչ պետք չէ անել: Նա կնախազգուշացնի բացասական հետևանքների մասին: Լսիր նրան: Յոգայով զբաղվելու սկզբնական փուլում, երբ օրգանիզմը աղտոտված է և դեռ մաքրվում է, կարող են նկատվել վերելքներ և վայրէջքներ: Այնպես, ինչպես բլուրների վրայով քայլող մարդը, մեկ դժվարությամբ վերև է բարձրանում և մեկ հեշտությամբ իջնում է ցած, այնպես էլ յոգը երբեմն եռանդով յոգայով է զբաղվում, երբեմն էլ դժվարությամբ է ինքնիրեն ստիպում զբաղվել յոգայով: Ժամանակի ընթացքում վերելքների և վայրէջքների միջև ընկած ժամանակահատվածները մեծանում են, իսկ վայրէջքների խորությունը փոքրանում է: Մոտ մեկ տարի հետո յոգայով զբաղվողը հասնում է ավելի կայուն մակարդակի, կտրուկ վերելքներ և վայրէջքներ չեն լինում: Ու եթե այդ կայուն վիճակում յոգը կարողանում է մնալ ևս մեկ տարի, ապա սկսվում է վերելքի շրջանը, բայց դրան կարելի է հասնել կյանքի լիակատար և արմատական փոփոխության դեպքում: Եթե յոգը կարողանում է կանոնավոր կերպով վեց ամիս շարունակ կատարել յոգայի վարժությունները, ապա սկսում է ձևավորվել յոգայով զբաղվելու սովորություն։ Առանձնահատուկ ուշադիր պետք է լինել յոգայի շնչառական վարժությունները կատարելիս, այստեղ ուշադրությունը և առողջ մտածելակերպը առավել անհրաժեշտ են, քան յոգայի այլ տեսակներում: Չեզոքացնել բացասական հետևանքները կարելի է կրճատելով լարվածությունը, փոխելով վարժությունները մեկը մյուսով, երկարացնելով հանգիստը, ստեղծելով կյանքի հարմարավետ պայմաններ, օգտագօրծելով առողջ և որակյալ սնունդ, ընդունելով հանգստացնող միջոցներ, մաքրող պրոցեդուրաներ կատարելով, սեքսուալ կյանքում յոգայի խորհուրդներին հետևելով: Ուսումնասիրիր յոգայի տեքստերը, վերլուծիր նրանք, շփվիր յոգայով զբաղվողների հետ, ապրիր նրանց միջավայրում, գտիր բանիմաց ուսուցչի, ջանասիրաբար հարցեր տուր նրան, ամեն տեսակ ծառայիր նրան ու հաղորդություն ստացիր նրանից: Օգտագործելով առողջ բանականությունը, լսիր զգացողություններին, հետևիր խորհուրդներին և հանձնարարականներին։ Այդպիսով կխուսափեք ձեր կարմայի բոլոր հնարավոր բացասական հետևանքներից: Անուշադիր, անխոհեմ աշակերտը կարող է վնասել իրեն նույնիսկ հասարակ վարժությունների ժամանակ, էլ ինչ խոսք կարող է լինել ավելի բարդ վաժությունների մասին:

Ադյան հարցրեց.

Ինչպիսի ասանաներ(յոգայի ստատիկ վարժություններ) են լինում, ինչպես են նրանք անվանվում, ինչպես կատարել այդ վարժությունները և ինչ հիվանդությունների դեպքում են նրանք օգնում։

Խաթխա յոգայի մասին (մաս երկրորդ)

Ադյան հարցրեց.

Պատմիր ինձ, թե ինչ է նշանակում <<ՀԱԹՀԱ>> բառը և ինչպես է պետք այն հասկանալ:

Ընկերուհին պատասխանեց.

ՀԱ նշանակում է հայր, ԹՀԱ նշանակում է մայր: ՀԱ նշանակում է մայր, ԹՀԱ նշանակում է հայր: ՀԱԹՀԱ-ն նրանց միասնությունն է, նրանց երեխան:

ՀԱ-ն Արևն է, ԹՀԱ -ն Լուսինը։ ՀԱ-ն Լուսինն է, ԹՀԱ-ն Արևը: ՀԱԹՀԱ նշանակում է խավարում:

ՀԱ նշանակում է ցերեկ, ԹՀԱ նշանակում է գիշեր։ ԹՀԱ նշանակում է գիշեր, ՀԱ նշանակում է ցերեկ։ ՀԱԹՀԱ նշանակում է արևածագ և մայրամուտ:

ՀԱ-ն ներշնչումն է, ԹՀԱ-ն արտաշնչումը։ ՀԱ-ն արտաշնչումն է, ԹՀԱ-ն ներշնչումը։ ՀԱԹՀԱ նշանակում է, որ չկա ներշնչում և արտաշնչում, երբ ներշնչումը կլանում է արտաշնչումը, և արտաշնչումը կլանում է ներշնչումը:

ՀԱ-ն դա ձայնավոր հնչյուններն են, ԹՀԱ-ն բաղաձայն հնչյունները։ ՀԱ-ն դա բաղաձայն հնչյուններն են, ԹՀԱ-ն ձայնավորներ հնչյունները։ ՀԱԹՀԱ նշանակում է մանտրա:

ՀԱ-ն աջն է, ԹՀԱ-ն ձախը։ ՀԱ-ն ձախն է, ԹՀԱ-ն աջը։ ՀԱԹՀԱ նշանակում է միջին:

ՀԱ-ն սպիտակն է, ԹՀԱ-ն կարմիրը։ ՀԱ-ն կարմիրն է, ԹՀԱ-ն սպիտակը։ ՀԱԹՀԱ նշանակում է երկնագույն:

ՀԱ նշանակում է գիտակցել, ԹՀԱ նշանակում է կատարել: ՀԱ նշանակում է կատարել, ԹՀԱ նշանակում է գիտակցել: ՀԱԹՀԱ նշանակում է հասնել բարձրագույն արդյունքի:

ՀԱ-ն լարվածություն է, ԹՀԱ-ն թուլացումը: ՀԱ-ն թուլացումն է, ԹՀԱ-ն՝ լարվածությունը: ՀԱԹՀԱ-ն դա կյանքի ճանապարհն է:

ՀԱ-ն նշանակում է ստիպել ինքդ քեզ, ԹՀԱ նշանակում է թույլատրել ինքդ քեզ: ՀԱ նշանակում է թույլատրել ինքդ քեզ, ԹՀԱ նշանակում է ստիպել ինքդ քեզ: ՀԱԹՀԱ նշանակում է հասնել բարձրագույն արդյունքի կյանքում:

Ադյան հարցրեց.

-Ինչպե՞ս դա պետք է հասկանալ:

Ընկերուհին պատասխանեց.

-Հաթհա յոգայում դու կարող ես կատարել վարժությունները ինչպես ՀԱ, այնպես էլ ԹՀԱ մեթոդով: Դու կարող ես կատարել յոգայի բոլոր վարժությունները մայրական մեթոդով (իմաստության մեթոդով, էներգիայի մեթոդով, զգացողության մեթոդով), կամ էլ հայրական մեթոդով (ինքնահաղթահարման մեթոդով, գիտակցության մեթոդով, վճռականության մեթոդով): Հին ձեռագրերում ասվում է, որ նման նրան, ինչպես երեխայի ծննդի համար պետք է և մայր և հայր, այնպես էլ յոգայում արդյունքի հասնելու համար պետք է կատարել վարժությունները և էներգիայի (մայրական մեթոդով), և գիտակցության մեթոդով (հայրական մեթոդով):

Նա ասաց.

- Այդ պատճառով «Հաթհա» բառը կարելի է մեկնաբանել որպես մտքերի ու զգացմունքների միություն, որպես մոր և հոր միություն, որպես գիտակցության և էներգիայի միություն, որպես ձախի և աջի միություն, որպես ձայնավորների և բաղաձայնների միություն, որպես գիշերվա ու ցերեկվա միություն, որպես ներշնչման և արտաշնչման միություն, որպես անգործության և գործողության միություն, որպես ճգնավորության (ասկետիզմի) և հաճույքի միություն, որպես այն, ինչը գտնվում է ծայրահեղությունների միջև: Հրաժարվիր ծայրահեղություններից և դու հաջողության կհասնես Հաթհա յոգայում: Հաթհա յոգան տառապանքներից և տգիտությունից հրաժարվելու մեծագույն ճանապարհ է:

Ադյան հարցրեց.

- Ինչ է նշանակում կատարել վարժությունները էներգիայի (մայրական) մեթոդով և ինչ է նշանակում կատարել վարժությունները գիտակցության (հայրական) մեթոդով:

Նա պատասխանեց.

- Երբ դու կատարում ես վարժությունները երկարատև, առանց մեծ ջանքերի, երբ դու տրվում ես զգացողություններին և թույլ ես տալիս, որ էներգիան արթնանա քո մեջ և օգնի մարմնին ճշտորեն ընդունել Հաթհա յոգայի դիրքը, դա կոչվում է էներգիայի (մայրական) մեթոդ, իմաստություն մեթոդ, զգացողությունների մեթոդ։ Շատ մի անհանգստացիր վարժությունները ճշգրիտ կատարելու մասին: Մոտավորապես ընդունիր դիրքը և սպասիր մինչև էներգիան ինքը քո մարմնին կտա ճիշտ դիրք: Էներգիան, հոգատար մոր նման, կմոտեցնի քեզ կատարելությանը: Վստահիր մարմնի էներգիային, ինչպես քո մորը: Սա էներգիայի, իմաստության, զգացողությունների մեթոդն է՝ մայրական մեթոդը:

Նա ասաց.

- Այժմ լսիր հայրական (գիտակցության) մեթոդի մասին:

Կատարիր վարժությունները սահմանափակ ժամանակի ընթացքում: Թող դա լինի թեկուզ մեկ ներշնչման տևողությանը հավասար ժամանակ: Ամբողջությամբ լարիր մարմինդ, կամքդ, առավելագույն ջանքեր գործադրիր, ներքին հայացքով պատկերացրու, որ դու կատարյալ յոգ ես: Անցիր մի դիրքից մյուս դիրքին, ինչպես Շիվան պարի ժամանակ: Այս ամենը կոչվում է գիտակցության մեթոդ, հայրական մեթոդ, վճռականության և ջանքերի մեթոդ, ինչը հաղթահարում է մարմնի իներցիան և անզորությունը:

Ադյան հարցրեց.

- Ինչպես պետք է տիրապետել նախկինում անծանոթ վարժություններին և ինչպես պետք է կատարել արդեն ծանոթ վարժությունները։

Ընկերուհին պատասխանեց.

- Իմաստունները ասում են, որ ավելի լավ է սկսել կատարել վարժությունները էներգիայի մեթոդով: Ինպես հոգատար մայրն է կերակրում նորածին երեխային, այնպես էլ էներգիայի մեթոդը թույլ է տալիս սկսնակ յոգին ինքնուրույն տիրապետել վարժություններին: Թող դա լինի թեկուզ մեկ վարժություն օրական: Հետագայում, ճիշտ այնպես, ինչպես մոր կրծքով կերակրված երեխան սկսում է խաղալ հոր հետ, այնպես էլ սկսնակ յոգը պետք է սովորի յոգայի վարժությունների կատարումը հայրական (գիտակցության) մեթոդով:

Նա ասաց.

- Ամենօրյա պրակտիկայի համար ընտրիր 5-7 վարժություններ և դրանցից յուրաքանչյուրը կատարիր 20-30 ներշնչման և արտաշնչման ընթացքում էներգիայի մեթոդով: Կամ միևնույն ժամանակի ընթացքում կատարիր առավելագույն թվով վարժություններ գիտակցության մեթոդով, անցնելով մի վարժությունից մյուսին:

Նա ասաց.

- Եթե յոգը արդեն հմտացել է վարժությունների կատարման մեջ, նա կարող է ամեն օր կատարել մի խումբ վարժություններ: Նախ, էներգիայի մեթոդով (երկարատև), ապա նույն վարժությունները գիտակցության մեթոդով (կարճ ժամանակի ընթացքում, ջանքեր գործադրելով): Կարելի է նաև օգտագործել այս երկու մեթոդները միաժամանակ: Այսինքն, սկսել վարժությունների կատարումը էներգիայի մեթոդով, տրվելով զգացողություններին, և ավարտել վարժությունների կատարումը գիտակցության մեթոդով՝ ինքն իրեն ստիպելով: Կամ հակառակը` սկսել կատարել գիտակցության մեթոդով, ինքդ քեզ ստիպելով և ավարտել էներգիայի մեթոդով, թույլատրելով ինքդ քեզ՝ վայելելով վարժությունները կատարելիս առաջացող զգացողությունները։ Հետագայում յոգը ինքն է որոշում, թե որ վարժությունները պետք է կատարել էներգիայի (մայրական) մեթոդով, որոնք գիտակցության (հայրական) մեթոդով, և որ վարժությունները պետք է կատարել այս երկու մեթոդների զուգակցմամբ: Սակայն, միայն այս երկու մեթոդների զուգակցման շնորհիվ է յոգը հասնում վերջնական արդյունքի Հաթհա յոգայում: Օ՜, Ադյա, լավ գիտակցիր իմ խոսքերը, և դու կխուսափես Հաթհա յոգայի ճանապարհին հանդիպող շատ խոչընդոտներից և կհասնես բարձրագույն երջանկության:

Ադյան ասաց.

- Դու պատմեցիր ինձ Հաթհա յոգայի կատարման երկու մեթոդների մասին: Պատմիր ինձ յուրաքանչյուր մեթոդի բացասական կողմերի մասին:

Նա պատասխանեց.

- Մարդը, ով կատարում է վարժությունները միայն էներգիայի մեթոդով, ավելի հակված է իներտության և պասիվության: Իսկ եթե նա կատարում է վարժությունները միայն գիտակցության մեթոդով, ապա նա հակված է մոլեռանդության (ֆանատիզմի), այսինքն, չափից ավելի ակտիվության և իր տեսակետները ուրիշներին ստիպողաբար պարտադրելուն: Միայն այս երկու մեթոդների մեջտեղով է անցնում դեպի յոգայի ամենավերին բարձունքները տանող նեղ ճանապարհը։ Այդ պատճառով է, որ իմաստունները ասում են․ Ձերբազատվիր ծայրահեղություններից, և դու կհասնես հաջողության, հավասարակշռիր մայրական մեթոդը հայրական մեթոդով և կվերածնվես ինչպես անմահ, կատարյալ Հաթհա յոգ։ Կրկին ու կրկին մտածիր այդ մասին, Ադյա: Հրաժարվիր ծայրահեղություններից, նրանք անարդյունք են: Նախքան վարժությունների կատարումը սկսելը, նստիր ուղիղ, հանգստացրու քո բանականությունը (միտքը) և երջանկություն մաղթիր տիեզերքի բոլոր կենդանի արարածներին: Այնուհետեւ մտածիր յոգայի բոլոր ուսուցիչների մասին և խնդրիր նրանց պաշտպանել քեզ և օգնել տիրապետել յոգային: Մտածիր անսահման Աբսոլյուտի մասին: Այնուհետև սկսիր վարժությունների կատարումը։

Նա ասաց.

1. Վարժություն որովայնի համար (Պաշչիմոտտանասանա)

Ահա վարժություն որովայնի համար: Պառկիր մեջքով գետնին, ներշնչման փուլում ձեռքերդ մեկնիր գլխից վեր, այնուհետև արտաշնչման փուլում բարձրացրու իրանդ, կռացիր դեպի ոտքերդ, և ձեռքերով բռնիր ոտքերդ: Ուշադիր եղիր, որպեսզի ոտքերդ ծնկան հոդերում ուղիղ լինեն։ Այդպես տրվիր քո ներսում հոսող էներգիային: Հետագայում ճակատով կհպվես ոտքերիդ։ Կատարելով այս վարժությունը կվերացնես որովայնի ստորին հատվածի բոլոր հիվանդությունները: Ներքին ուրախություն կզգաս։

2․ Կոբրայի դիրք (Բուջանգասանա)

Ահա կոբրայի դիրքը՝ Բուջանգասանան: Պառկիր գետնին, որովայնի վրա։ Ձեռքերիդ ափերը դիր գետնին ուսերիդ տակ: Դանդաղ, աստիճանաբար, ձեռքերի օգնությամբ վերև բարձրացրու գլուխդ, կորացրու պարանոցդ, այնուհետև մեջքդ։ Մնա այս դիրքում տրվելով էներգիային։ Այնուհետև արա այդ շարժումները հակառակ հաջորդականությամբ և վերադարձիր ելման դիրք: Այս ասանան հստակեցնում է միտքը, գիտակցությունը և բանականությունը, ինչպես հարձակվելու պատրաստ կոբրայի մոտ: Այս վարժության միջոցով կառողջացնես աչքերդ և ողնաշարի վերին հատվածը։ Կարթնացնես պոչուկի շրջանում քնած էներգիան:

3․Խաբկանքներից հրաժարված յոգին խորհրդանշող դիրք (Յոգա մուդրա)

Նստիր ծնկներում ծալված ոտքերի վրա։ Ուղղիր մեջքդ, պարանոցդ և գլուխդ։ Մեջքիդ հետևում բռնիր մի ձեռքիդ դաստակը մյուս ձեռքիդ ափով: Արտաշնչման փուլում կռացիր առաջ և գլխով գետնին հպվիր: Այս դիրքը հանդիսանում է այն յոգի խորհրդանիշը, ով հրաժարվել է խաբկանքներից: Արտաշնչման ժամանակ դուրս եկող օդի նման, յոգը արտաշնչում է բոլոր անհանգստությունները և պատրանքային երևույթների նկատմամբ բանականության կախյալությունները։ Մայայի (իլյուզիայի) ամուր ցանցը պատռվում է այս վարժության միջոցով։ Յոգ դադարում է լինել խաղալիք պատրանքների ձեռքում: Եւ եթե մայայի ուժը հաղթահարվում է, ուրիշ էլ ի՞նչ ուժ պետք է հաղթահարել։ Պատռվում է կապանքների շղթան, որը յոգին պահում էր տգիտության մեջ։ Յոգը ազատություն է ձեռք բերում, ինչպես ձկնորսական ցանցից ազատված ձուկը։ Դու կարող ես կատարել այս վարժությունը լոտոսի դիրքում նստած վիճակում։ Եթե կողմնակի դատարկ ցանկություները անհանգստացնում են քեզ, կատարիր այս վարժությունը ջանասիրորեն:

4․ Կանգնած դիրքում դեպի ոտքերը կռանալու դիրք (Ուտտանասանա)

Խանգարող իրերից ազատ տարածքում կանգնիր ոտնաթաթերի վրա։ Ամբողջ կրծքով ներշնչիր կենսատու օդը, մեկնելով ձեռքերը վերև։ Արտաշնչման ժամանակ կռացիր ներքև և ձեռքերի ափերով բռնիր ոտքերը։ Թող ոտքերը ուղիղ լինեն ծնկան հոդերում։ Երկար ժամանակ մնա այս դիրքում։ Այս վարժությունը բուժում է ուղեղի շատ հիվանդություններ։ Այս վարժության միջոցով կձերբազատվես շատ խնդիրներից և կխորասուզվես քո ներքին աշխարհի մեջ։ Կբուժվեն իրանի վերին հատվածի բոլոր հիվանդությունները։

5․ Աղեղի դիրք (Դխանուրասանա)

Հիմա ես քեզ կպատմեմ աղեղի դիրքի մասին։ Պառկիր գետնին, որովայնի վրա։ Ծալիր ոտքերը ծնկներում, ձեռքերի ափերով բռնիր ոտքերը և մնա այդ դիրքում որոշ ժամանակ։ Սպասիր, մինչև կարթնանա էներգիան այս դիրքում: Այնուհետև, Օ՜ հիանալի աշակերտ, սկսիր ուղղել ոտքերդ ծնկներում և կորացրու մեջքդ։ Մնա այդ դիրքում այնքան ժամանակ, ինչքան որ թույլ է տալիս մարմինդ։ Այս դիրքը համարվում է լավագույնը պորտի շրջանում գտնվող էներգիան ակտիվացնելու համար։ Կենսական էներգիայի թուլությունը բուժվում է այս դիրքով: Ուսերը և ձեռքերի հոդերը բուժվում են այս դիրքով: Մեծ քանակի բացասական կարմա է այրվում այս դիրքի միջոցով, ինչպես հնոցի մեջ։

6․ Կատվի դիրք

Կանգնիր ծնկների և ձեռքերի վրա: Հետո կորացիր առաջ այնպես, որպեսզի գլուխդ, ձեռքերդ, և կրծքավանդակդ հպվեն գետնին: Ինչպես կատուն, որը անցնում է ցանկապատի տակով, կամ ձգվում է առաջ։ Մնա այս դիրքում երկար ժամանակ, որպեսզի էներգիան մարմնի վերևում գտնվող հատվածներից հոսի դեպի գլուխը։ Հետևիր, որ ողնաշարը կորացած լինի ներքև։ Այս դիրքը օգնում է վերացնել որովայնի և թոքերի խնդիրները: Կդառնաս ավելի դիմացկուն, կզարգացնես բանականությունդ։

7․ Շրջադարձի դիրք (Արդխա Մատսիենդրասանա)

Նստիր գետնին ծնկներում ծալված ոտքերի վրա: Ուղղիր մեջքդ, պարանոցդ, գլուխդ։ Այնուհետև անցկացրու ձախ ոտնաթաթը աջ ծնկի վրայով և դիր գետնին: Ապա պտտիր մեջքը, պարանոցը, գլուխը դեպի ձախ։ Ձեռքերով օգնիր ինքդ քեզ պտտվել ձախ որքան հնարավոր է շատ։ Երկար ժամանակ մնա այս դիրքում։ Այս դիրքով կձերբազատվես ողնաշարի շատ հիվանդություններից: Այս դիրքով կարող ես լուսնային էներգիայի հոսքը փոխել արևայինի կամ արևային էներգիայի հոսքը լուսնայինի: Հակառակ հաջորդականությամբ վերադարձիր ելման դիրք և կատարիր վարժությունը դեպի մյուս կողմ։ Կատարելով այս վարժությունը կհասկանաս աշխարհի երկակիությունը, կգիտակցես երկակիության հետևում միասնականի առկայությունը:

8․ Գութանի դիրք (Խալասանա)

Պառկիր գետնին մեջքի վրա։ Ներշնչիր, այնուհետև արտաշնչման հետ բարձրացրու ծնկներում ուղղված ոտքերը և գլխավերևում մոտեցրու ոտնաթաթերը գետնին։ Ձեռքերը ազատ դիր գետնին, կամ ուղղիր գլխից վերև։ Այս դիրքը հայտնի է որպես գութանի դիրք՝ խալասանա։ Այն վերացնում է գոտկատեղի, ինչպես նաև պարանոցի ցավերը:

9. Կովի գլխի դիրք (Գամուկխասանա)

Նստիր գետնին ծնկներում ծալված ոտքերի վրա: Այնուհետև անցկացրու մի ոտքը մյուսի վրայով և ուղղիր մեջքը: Արմնկային հոդում ծալված մի ձեռքը տար դեպի թիկունքդ այնպես, որ արմունկը ուղղված լինի դեպի վերև։ Մյուս ձեռքդ նույնպես ծալիր արմնկային հոդում և տար դեպի թիկունքդ այնպես, որ արմունկդ ուղղված լինի դեպի ներքև։ Այնուհետև իրար շաղկապիր ձեռքերի մատները մեջքի հետևում։ Կրկնիր այս վարժությունը հակառակ ուղղությամբ: Այս դիրքով փոխարկվում են մարմնի էներգետիկ ուղիները արևայինից լուսնայինի և հակառակը։ Այս դիրքը օգտագործվում է մուդրաներ և բանդխաներ կատարելու ժամանակ:

10․ Շրջված դիրք (Վիպարիտակարանի)

Հիմա լսիր շրջված դիրքի՝ Վիպարիտակարանիի նկարագրությունը։ Մի գեղեցիկ վայրում պառկիր մեջքով գետնին։ Բարձրացրու ոտքերը դեպի վեր և կոնքով հենվիր ձեռքերի ափերի վրա: Այնպես մնա երկար ժամանակ։ Այս վարժության օգնությամբ ժամանակի անիվը հետ կպտտես: Կերիտասարդանաս, կհարթվեն բոլոր կնճիռները: Այս ասանայով յոգերը փոխում են էներգիան և գիտակցությունը տեղերով: Անհամար բարիքներ է տալիս այս դիրքը: Բայց չափից ավելի ջանքեր մի գործադրիր։ Տևողությունը ավելացրու աստիճանաբար: Լավ սնվիր և խուսափիր վատ ընկերակցությունից։ Այս վարժությունը կատարող յոգը ժամանակը իր ձեռքում է պահում։ Եթե ոտքերը ավելի հեռացնես գլխից, այնպես որ նրանց պահես ձեռքերի օգնությամբ, կդառնաս սեռական էներգիայի տիրակալը։ Այդ էներգիան հսկողության տակ վերցնելուց հետո է միայն հնարավոր հասնել իսկական բրախմաչարյայի:

11․ Կիսաթագավորական դիրք (Արդխա Սիրշասանա)

Գլուխդ դիր գետնին և գրկիր գլուխդ ձեռքերով: Միևնույն ժամանակ ոտնաթաթերդ դիր գետնին։ Այնուհետև ուղղիր ոտքերդ այնպես, որպեսզի հենվես ոտնաթաթերի, գլխի և գլուխը գրկած ձեռքերի վրա, այնպես, որ մարմինը ծալված լինի գոտկատեղում։ Այս դիրքում մնալով ձեռք կբերես սուր միտքը, գերազանց տեսողություն և գիտելիքներ ամենանուրբ էներգիաների մասին: Իր ազդեցության ուժով այս ասանան համեմատվում է գլխի վրա կանգնելու դիրքի հետ, այդ պատժառով այս ասանան անվանվում է Կիսաթագավորական դիրք՝ Արդխա Սիրշասանա։

Իմ աշակերտ, եթե դու իշխանավոր լինես և ռաջայի կյանքով ապրես, ինչը պահանջում է մշտական զգոնություն, և ինչը պահանջում է որ դու արևի նման փայլես որպես անհատականություն, որպեսզի առաջացնես հարգանք ենթականերիդ մոտ, և վախ թշնամիներիդ մոտ, կատարիր այս թագավորական ասանան:

12․ Ռաջայի դիրք (Շիրսասանա)

Ահա ռաջայի դիրքը՝ Շիրսասանան: Թող ռաջան մի գեղեցիկ վայրում ուղիղ մարմինը պահի գլխի վրա, հենվելով գետնին միայն գլխով և արմունկներում ծալված ձեռքերով։ Եթե երկրի ղեկավարո ես և ժամանակի սղություն ես զգում, կատարիր գոնե այս ասանան։

13․ Ուսերի վրա կանգնած դիրք (Սարվանգասանա)

Պառկիր մեջքով գետնին: Բարձրացրու ոտքերը և մարմինը վեր ու պահիր նրանց մեկ գծի ուղղությամբ, գետնին ուղղահայաց։ Միևնույն ժամանակ կզակով հպվիր կրծքավանդակիդ։ Ձեռքերդ կարող ես պահել կամ մարմնի երկայնքով, կամ ձեռքերով կարող ես պահել մարմինդ, կամ կարող ես ձեռքերդ ազատորեն դնել գետնին։ Այս դիրքը նման շիրսասանային (գլխիվայր կանգնած դիրք): Այս ասանային տիրապետելով դառնում ես մարմնի վերին հատվածներում գտնվող էներգետիկ կենտրոնների տիրակալը։

14․ Ուղտի դիրք (Ուշտրասանա)

Կանգնիր ծնկներիդ վրա, մեջքով հետ կորացիր և ձեռքերի ափերով հենվիր կրունկներիդ վրա։ Այս դրիքը թույլ է տալիս ձեռք բերել տոկունություն և վերահսկողություն վերին շնչառական օրգանների վրա։

15․ Կիսաշրջանի դիրք (Արդխա չակրասանա)

Պառկիր մեջքով գետնին, ձեռքերդ ուղղիր մարմնիդ երկայնքով։ Ոտքերդ ծալիր ծնկներում և ոտնաթաթերով հենվիր գետնին։ Ձեռքերի ափերով բռնիր սրունքներդ և կորացրու մարմինդ դեպի վերև։ Սա կիսաշրջանի դիրքն է, այն տալիս է նույն բարիքները, ինչ որ տալիս է շրջանի դիրքը։

16․ Շրջանի դիրք (Չակրասանա)

Պառկիր մեջքով գետնին, ոտքերդ ծալիր ծնկներում։ Ձեռքերդ մեկնիր գլխավերև և գլխավերևում ձեռքերիդ ափերը դիր գետնին։ Հենվիր ձեռքերի ափերի և ոտնաթաթերի վրա։ Կորացրու մարմինդ դեպի վերև։ Այնուհետև, շարժիր ոտքերդ ու ձեռքերդ միմյանց ընդառաջ։ Այդպիսով կընդունես շրջանի դիրքը՝ Չակրասանան: Այս ասանան վերացնում է ողնաշարի խնդիրները և բարձրացնում է կենսունակությունը:

17․ Հերոսի հանգստի դիրք (Վիրասանա)

Նստիր գետնին ոտնաթաթերի արանքում, ձեռքերի օգնությամբ իջեցրու մարմինը դեպի հետ պառկիր գետնին։ Մեկնիր ձեռքերդ գլխից վեր և դիր գետնին։ Այս կեցվածքը վերացնում է հոդերի հիվանդությունները, ինչպես նաև ուսահոդերի հիվանդությունները: Այն հայտնի է որպես հերոսի հանգստի դիրք:

18․ Ձողի դիրք

Պառկիր ուղիղ մարմնով գետնին, որովայնի վրա։ Դիր ձեռքերի ափերը ուսերի տակ։ Ուղղիր արմնկային հոդերում ձեռքերդ և բարձրացրու քո ուղիղ մարմինը, այնպես որ մարմինդ ձողի նման ուղիղ լինի: Կատարիր այս վարժությունը և դու կկենտրոնացնես քո գիտակցությունը: Եթե զգում ես, որ դժվարությամբ ես վերահսկում քեզ, ապա այս կեցվածքով թույլ չես տա, որպեսզի զայրույթը արտահայտվի: Այս դիրքը հստակեցնում է գիտակցությունը: Այն բուժում է ձեռքերի բոլոր հիվանդությունները։

19․ Շան դիրք (Ադխո Մուկխա Շվանասանա)

Արա ամեն ինչ այնպես, ինչպես ձողի դիրքի ժամանակ: Իսկ հետո բարձրացրու կոնքդ վերև այնպես, որ ոտքերդ ուղիղ լինեն։ Ձեռքերը, գլուխը և իրանը ուղղիր մեկ գծի ուղղությամբ։ Սա շան դիրքն է։ Կատարիր այս դիրքը և ձեռք կբերես էներգետիկ ուղիների մաքրություն ձեռքերում, ոտքերում և իրանում։ Արյունը փրանայի հետ լվանալով կմաքրի ոտքերդ, ձեռքերդ, իրանդ և գլուխդ։ Այս կեցվածքով ձեռք է բերվում տոկունություն: Նրանով հավասարակշռում ես արյան և էներգիայի բալանսը մարմնում։

20․ Ձեռքերի վրա կանգնած (կծկված) դիրք

Հենվիր ձեռքերի ափերի և ոտքերի մատների վրա։ Ծալիր ձեռքերդ արմունկներում և հենվիր ծնկներով արմունկներին: Ապա, պահպանելով զգոնություն, բարձրացրու ոտքերի մատները գետնից, հենվելով միայն ձեռքերի ափերի վրա: Այս դիրքը հայտնի է որպես ձեռքերի վրա կանգնած (կծկված) դիրք: Այն զարգացնում է որովայնի մկանները:

21․ Սիրամարգի դիրք (Մայուրասանա)

Կանգնիր ծնկների վրա և թեքվիր առաջ։ Ձեռքերի ափերը դիր գետնին այնպես, որպեսզի ձեռքերի մատները ուղղված լինեն դեպի ոտքերը։ Մոտեցրու արմունկները իրար և որովայնով հենվիր արմունկներին պորտի շրջանում։ Միևնույն ժամանակ գլուխը պետք է հպվի գետնին։ Ուղղիր ոտքերը, պոկիր գլուխը գետնից այնպես, որպեսզի ամբողջ մարմինը հենվի ձեռքերի ափերի և ոտքերի մատների վրա։ Այդպես մնա մինչև էներգիան կսկսի հոսել։ Այնուհետև, բարձրացրու ոտքերը գետնից, որպեսզի իրանը և ոտքերը գետնին զուգահեռ լինեն, իսկ ամբողջ մարմինը հենվի միայն ձեռքերի ափերի վրա։ Այս դիրքը կոչվում է սիրամարգի դիրք՝ Մայուրասանա: Նա, ով կատարում է այս ասանան, ունի ուժեղ մարսողական կրակ, որը մարսում է բոլոր թույները: Այս կեցվածքը վերացնում է որովայնի բոլոր հիվանդությունները:

22․ Եռանկյուն դիրք (Տրիկոնասանա)

Այժմ ես կներկայացնեմ եռանկյուն դիրքը: Կանգնիր ուղիղ, տարածիր ոտքերը ուսերի լայնությամբ, մեջքը, պարանոցը, գլուխը պահիր մեկ գծի ուղղությամբ։ Ներշնչման ժամանակ բարձրացու ձեռքերդ և պահիր ձեռքերը գետնին զուգահեռ, այնպես որ նրանք ձևավորեն ուղիղ գիծ: Արտաշնչելիս, թեքվիր դեպի աջ և աջ ձեռքով հպվիր աջ կամ ձախ ոտքին: Միևնույն ժամանակ հայացքդ ուղղիր դեպի ձախ ձեռքդ: Ձեռքերը փորձիր պահել ուղիղ գծով: Ապա կատարիր այս նույն վարժությունը դեպի մյուս կողմ: Այս ասանան օգնում է վերացնել ողնաշարի ցավերը։ Այն նաև փոխում է արևային և լուսնային էներգիաների հոսանքները:

23․ Մորեխի դիրք (Շալաբխասանա)

Պառկիր գետնին որովայնի վրա։ Տեղադրիր ձեռքերիդ ափերը ազդրերիդ տակ, կամ միացրու ձեռքերիդ ափերը իրար աճուկային շրջանում։ Հենվելով ձեռքերին բարձրացրու ոտքերդ որքան հնարավոր է վերև։ Սա մորեխի դիրքն է։ Այն ձեռքերին ուժ է տալիս։

24․ Ծառի դիրք (Վրիկշասանա)

Կանգնիր ուղիղ մեկ ոտքի վրա: Մյուս ոտքը ծալիր ծնկան հոդում և հենիր մյուս ուղիղ ոտքի ազդրին։ Բարձրացրու ձեռքերդ գլխից վեր և հպիր ձեռքերի ափերը միմյանց: Այս դիրքը կայունացնում է բանականությունը և բերում է արտաքին ազդակների նկատմամբ զգայունության իջեցման: Այս ուղիղ դիրքը հայտնի է որպես ծառի դիրք:

25․ Թռիչքի դիրք

Կանգնիր մեկ ոտքի վրա և թեքվիր առաջ: Բարձրացրու մյուս ոտքդ և պահիր այն իրանի հետ մեկ գծով։ Ձեռքերդ մեկնիր դեպի կողմ, ինչպես կարապը տարածում է իր թևերը, նստելով ջրի վրա։ Պահպանիր հավասարակշռություն։ Այս դիրքը տալիս է տարածությունը զգալու հատկություն և վերահսկում է մարմնի դիրքը տարածության մեջ: Սա թռիչքի դիրքն է:

26․ Մախա Մուդրա

Նստիր գետնին, ոտքերդ մեկնիր առաջ։ Ծալիր մի ոտքդ ծնկան հոդում և տեղադրիր այն գետնին, հենելով ոտնաթաթը մյուս ազդրի ներսային մակերեսին: Կռացիր առաջ: Ձեռքերով բռնիր ուղիղ ոտքդ:

27․ Ձգված կողքի դիրք (Պարավրիտա Դժանա Սիրշասանա)

Նստիր գետնին, ոտքերդ մեկնիր առաջ։ Ծալիր մի ոտքդ ծնկան հոդում, իսկ մյուս ոտքդ տարածիր դեպի կողք: Թեքվիր իրանով դեպի ուղիղ ոտքը այնպես, որ մի կողքը լինի ձգված, իսկ մյուսը՝ սեղմված: Կարող ես բռնել ուղղված ոտքիդ ոտնաթաթը ձեռքերով։ Սա ձգված կողքի դիրքն է: Այն տալիս է ճկունություն և կողոսկրների նկատմամբ վերահսկողություն։

28․ Նստած դիրքում անկյան դիրք (Ուպավիշտա Կոնասանա)

Նստիր գետնին, ոտքերդ մեկնիր առաջ։ Հեռացրու ուղիղ ոտքերը իրարից որքան հնարավոր է շատ։ Թեքվիր առաջ և ձեռքերիդ ափերով բռնիր ուղիղ ոտքերդ։

29․ Շրջված ձողի դիրք (Պուրվոտտանասանա)

Նստիր գետնին, ոտքերդ մեկնիր առաջ։ Ձեռքերի ափերով հենվիր գետնին մեջքի հետևում։ Բարձրացրու մարմինդ վերև այնպես, որ հենվես միայն ձեռքերիդ ափերի և ոտնաթաթերիդ վրա։ Թող ոտքերը ծնկան հոդերում ուղիղ լինեն։ Մնա այս դիրքում երկար ժամանակ։

30. Զինվորի դիրք (Վիրաբխադրասանա)

Կանգնիր այնպես, որ մի ոտքը ծալված լինի ծնկան հոդում, իսկ մյուսը՝ ուղիղ։ Բարձրացրու ձեռքերդ գլխից վեր և հպիր ձեռքերիդ ափերը միմյանց։

31․Հավասարակշռության դիրք (Նավասանա)

Նստիր գետնին, հետո բարձրացրու ուղիղ ոտքերդ վերև և ձեռքերով բռնիր ոտքերդ: Երկար ժամանակ մնա այս դիրքում պահելով հավասարակշությունը: Սա հավասարակշռության դիրքն է։

32․ Ուտկատասանա

Կանգնիր ուղիղ, ձեռքերդ գլխավերևում իրար միացրու։ Ոտքերդ ծալիր ծնկան հոդերում այնպես, որպեսզի մարմինդ և ձեռքերդ ուղղված լինեն մեկ ուղիղ գծի երկայնքով։

33․ Կանգնած դիրքում ուղիղ անկյան դիրք (Սամակոնասանա)

Կանգնիր ուղիղ, կռացիր առաջ այնպես, որ ոտքերդ ուղիղ լինեն ծնկան հոդերում, իսկ առաջ մեկնած ձեռքերդ և իրանդ լինեն գետնին զուգահեռ: Մնա այս դիրքում երկար ժամանակ։

34․ Կրկնակի անկյան դիրք

Կանգնիր ուղիղ, ձեռքերդ միացրու իրար մեջքի հետևում: Կռացիր առաջ այնպես, որպեսզի ոտքերդ ծնկան հոդերում և ձեռքերդ արմնկային հոդերում ուղիղ լինեն։ Բարձրացրու արմունկներդ վերև, որքան հնարավոր է։ Սա կրկնակի անկյան դիրքն է:

35․ Պարող Շիվայի դիրք (Նատարաջասանա)

Կանգնիր ուղիղ մեկ ոտքի վրա: Մյուս ոտքը ծնկան հոդում հետ ծալիր և ձեռքի ափով բռնիր այն: Մյուս ձեռքդ մեկնիր վերև և առաջ: Ձեռքի օգնությամբ բարձրացրու ծալված ոտքդ որքան հնարավոր է վերև։ Այսպես մնա երկար ժամանակ։ Սա պարող Շիվայի դիրքն է։

36․ Բրախմաչարյա ասանայի դիրք

Նստիր գետնին, ոտքերդ ուղղիր առաջ, իրանդ, պարանոցդ և գլուխդ պահիր մեկ ուղիղ գծի երկայնքով։ Ձեռքերով հենվելով գետնին բարձրացրու մարմինդ և հենվիր միայն ձեռքերիդ ափերի և կրունկների վրա։ Նա, ով կատարում է այս վարժությունը, ձեռք է բերում այլ վարժություններից ստացվող բազմաթիվ դրական հատկանիշներ։ Այդ պատճառով պետք է կատարել այս վարժությունը ջանասիրորեն։ Սա բրախմաչարյայի դիրքն է։

Հիմա ես քեզ կպատմեմ մեդիտացիայով զբաղվելու և յոգայում արդյունքի հասնելու համար անհրաժեշտ մի քանի հիանալի վարժությունների մասին։

37․ Ադամանդի դիրք (Վաջրասանա)

Մի առանձին վայրում նստիր ծնկներում ծալված ոտքերի վրա։ Մեջքդ, պարանոցդ և գլուխդ թող լինեն նույն գծի ուղղությամբ։ Ձեռքերդ դիր ծնկներիդ։ Հայացքդ սևեռիր առաջ։ Այս վարժությամբ ձեռք է բերվում ադամանդի ամրություն, այդ պատճառով էլ այն կոչվում է ադամանդի դիրք։

38․ Սուկխասանա

Նստիր գետնին, մի ոտնաթաթդ դիր մյուս կողմի ազդրի վրա: Մեջքդ, պարանոցդ և գլուխդ պահիր ուղիղ։ Այս կեցվածքը կոչվում է սուկխասանա:

39․ Լոտոսի դիրք (Պադմասանա)

Նստիր գետնին, տեղադրիր ձախ ոտնաթաթը աջ ազդրի վրա, իսկ աջ ոտնաթաթը ձախ ազդրի վրա։ Կամ տեղադրիր աջ ոտնաթաթը ձախ ազդրի վրա և ձախ ոտնաթաթը աջ ազդրի վրա այնպես, որ ոտքերը լինեն միահյուսված: Ուղղիր մեջքդ, պարանոցդ և գլուխդ։ Այս ասանան անվանվում է լոտոսի դիրք՝ պադմասանա։ Այն բացառիկ ասանա է, իդեալական է փրանայամայի և մեդիտացիայի համար։

40․Բխադրասանա

Նստիր գետնին: Ոտնաթաթերդ հպիր իրար և որքան հնարավոր է մոտեցրու կոնքիդ։ Սա բխադրասանան է, որը տալիս է բազմաթիվ կատարելություններ և վերահսկում է սեքսուալ էներգիան։

41․Ձկան դիրք (Մատյասանա)

Նստիր գետնին լոտոսի դիրքում։ Ապա պառկիր մեջքի վրա և տեղադրել ձեռքերիդ ափերը գլխիդ տակ։ Սա ձկան դիրքն է՝ մատյասանան: Նա, ով կատարելապես տիրապետում այս ասանային, իրեն զգում է ինչպես ջրում և կարող է երկար ժամանակ մնալ այդ դիրքում:

42․ Ուդդիյանաբանդխա ասանա

Կանգնիր ուղիղ, խորը արտաշնչիր: Ձեռքերիդ ափերով հենվիր կիսածալված ոտքերիդ ծնկներին։ Որովայնի մկանները ներշնչման ժամանակ որքան հնարավոր է ներս քաշիր և վերև բարձրացու։

43․ Կրիշնայի քնի դիրք

Պառկիր գետնին: Բարձրացրու ծնկներում ծալված ոտքերդ և ծնկներդ մոտեցրու գետնին գլխիդ մոտ, այնպես որ գլուխդ հայտնվի ոտքերիդ միջև: Այս դիրքը կոչվում է Կրիշնայի քնի դիրք։ Կատարելով այս վարժությունը յոգը կարող է ակնթարթորեն քնել: Այս դիրքում քնելը տալիս է բազմաթիվ օգուտներ:

44․ Հաղթողի դիրք

Պառկիր մեջքով գետնին, ոտքերդ ծնկներում ծալիր և մոտեցրու իրանիդ: Ձեռքերդ անցկացրու ոտքերիդ արանքով և բռնիր ոտնաթաթերդ ձեռքերիդ ափերով: Կարող ես որքան հնարավոր է տեղաշարժել ձեռքերդ ու ոտքերդ գլխից վեր և նրանցով հպվել գետնին: Այս դիրքը սեքսուալ էներգիան ղեկավարելու համար անհրաժեշտ առավել կարևոր դիրքերից մեկն է։ Նա ով տիրապետում է այս վարժությանը, լիովին վերահսկում է ապանան: Այս դիրքում քնելը տալիս է բազմաթիվ սիդխիներ: Կատարիր այս վարժությունը, երբ գերհոգնածություն ես զգում: Աղիների և ներքին օրգանների բոլոր հիվանդությունները բուժվում են այս կեցվածքով: Նա, ով կատարում է այս վարժությունը, ձերբազատվում է հիվանդություններից և ձեռք է բերում մտքի և գիտակցության պարզություն։ Այս վարժությունը կատարող յոգը դադարում է ենթարկվել բոլոր արտաքին ազդեցություններին: Սա հաղթողի դիրքն է։

45․ Կոկորդիլոսի դիրք

Պառկիր գետնին, որովայնի վրա։ Գլուխդ դիր ձեռքերիդ վրա: Այս դիրքը անվանվում է կոկորդիլոսի դիրք: Այն հանգստացնում է մարմինը և միտքը։

46․ Շավասանա

Անհրաժեշտ է ավարտել յոգայի վարժությունների կատարումը այս թանկարժեք դիրքով՝ շավասանայով: Ինչպես ոչ մի այլ վարժություն, այս վարժությունը նպաստում է յոգայում արդյունքի հասնելուն։ Եթե դուք տիրապետում եք շավասանային, ուրեմն դուք տիրապետում եք բոլոր ասանաներին։ Դժվար է հաջողության հասնել յոգայում, առանց շավասանային տիրապետելու։ Հետևաբար, լսիր իմ արժանի աշակերտ։

Պառկիր մեջքով գետնին: Թուլացրու մկաններդ, դեմքդ, ամբողջ մարմինդ և այդպես, դիակի նման, մնա այդ դիրքում երկար ժամանակ։ Փորձիր չշնչել, այդ դեպքում նույնիսկ մտքերը կանհետանան: Այս դիրքը տալիս է մտքի հանգստություն, վերականգնում է էներգիան, վերաբաշխում է զգացողությունները։ Որպես թագի վրայի գլխավոր ադամանդը, շավասանան ամենակարևոր ասանան է բոլոր ասանաների մեջ։ Համարիր, որ դու մահացել ես։ Ապա աստիճանաբար վերադարձիր դեպի կյանք։ Սկսիր շնչառությունից, հետո գիտակցությունից, միայն դրանից հետո գիտակցիր քո մարմինը: Երբեք կտրուկ վեր մի բարձրացիր։ Իսկ եթե կտրուկ վեր ես կացել, ապա կատարիր հանգստացնող վարժություններ։ Կատարիր այս վարժությունը միշտ, այս վարժությանը լրջորեն չվերաբերվելը խելագարություն է։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Last modified: Saturday, 26 August 2017, 6:14 PM